կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-22 12:13
Հասարակություն

Ավտովթար` Աբովյան-Գողթ ավտոճանապարհին. 3 զոհ

Ավտովթար` Աբովյան-Գողթ ավտոճանապարհին. 3 զոհ

Երեկ երեկոյան Աբովյան-Գողթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ՎԱԶ-2121 22 ՕՕ 477 պետհամարանիշով և ԳԱԶ-69 մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Տեղում զոհվել են ՎԱԶ ավտոմեքենայի վարորդը` 1962 թվականին ծնված Աշոտ Հայրապետյանը, ուղևորը` 1962 թվականին ծնված Զինա Հայրապետյանը և ԳԱԶ-ի ուղևոր` 1998 թվականին ծնված Առաքել Գևորգյանը, իսկ մյուս ուղևորները` 1974 թվականին ծնված Գառնիկ Գրիգորյանը, 1986 թվականին ծնված Հենրիկ Հայրապետյանը և 1981 թվականին ծնված Լեռնիկ Հայրապետյանը, մինչ հրշեջ-փրկարարների տեղր հասնելը, դուրս են բերվել ավտոմեքենաներից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բոլոր տուժածները Գողթ գյուղի բնակիչներ են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել`00.45-ին: Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են:

Լ.Հայրապետյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Հ.Հայրապետյանինը և Գ.Գրիգորյանինը` ծանր: