|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Դոնեցկի «Շախտյորը» նվաճեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Հենրիխ Մխիթարյանի ակումբը 2 հանդիպումների արդյունքում 6:2 հաշվով ջախջախեց Հռոմի «Ռոմային»: Պատասխան խաղում ուկրաինական ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը:
Հենրիխ Մխիթարյանը հիմնական կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին: 28-րդ րոպեին Մխիթարյանը դեղին քարտ ստացավ` խախտելով կանոնները Բորիելոյի հետ պայքարում, իսկ մրցավարը 11 մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին: Սակայն Պյատովը հետ մղեց Բորիելոյի հարվածը:
Հիշեցնենք, որ «Շախտյորի» քառորդ եզրափակիչում հայտնվելը բացառիկ արդյունք է ակումբի պատմության մեջ:
Տեսանյութն այստեղ: