կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-06 01:41
Սպորտ

Մադրիդի ''Ռեալ''-ը քառորդ եզրափակիչում է

Մադրիդի ''Ռեալ''-ը քառորդ եզրափակիչում է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը  «Օլդ Տրաֆորդ» խաղադաշտում`  Չեմպիոնների լիգայի  1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակներում, հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալ»-ին:

 

Հանդիպման 48-րդ րոպեին Լուիշ Նանիի փոխանցումից հետո Դենի Ուելբեկը շեղեց գնդակի ուղղությունը, որից հետո «սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսը դարձավ ինքնագոլի հեղինակ:

 

 57-րդ րոպեին անգլիական ակումբը մնաց 10 հոգով: Հանդիպման  գլխավոր մրցավարը սխալմամբ կարմիր քարտ ցույց տվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանիին:

 

 9 րոպե անց փոխարինման դուրս եկած Լուկա Մոդրիչը խփեց մադրիդցիների պատասխան գնդակը:

 

Եվս 3 րոպե, և  «Ռեալ»-ը խփեց իր հաղթական գնդակը:

 

Հյուրերի երկրորդ գնդակը խփեց Քրիշտիանու Ռոնալդուն:

 

Այսպիսով՝ Մադրիդի «Ռեալ»-ը 2 հանդիպումների արդյունքում  հաղթեց անգլիական ակումբին և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

 


Manchester United vs Real Madrid 1:2 HIGHLIGHTS by UCL2410