|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանի նախկին շախմատիստ Լեւոն Արոնյանն առցանց անցկացվող Champions Chess Tour-ի Chessable Masters մրցաշարի քառորդ եզրափակիչում այսօր հանդիպեց ամերիկացի Վեսլի Սոյի հետ:
Արագ շախմատի առաջին պարտիայում հաղթեց մեր հայրենակիցը, իսկ երկրորդում՝ նրա մրցակիցը: Երրորդ խաղում գրանցվեց ոչ-ոքի, իսկ ահա չորրորդում հաղթեց Վեսլի Սոն:
Այդպիսով, Լևոն Արոնյանը պարտվեց 1,5:2,5 հաշվով և տեղափոխվեց սփոփիչ մրցաշար: Այստեղ նրա առաջիկա մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեևը: Նույն մրցաշարին մասնակցում է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը քառորդ եզրափակիչում պարտվել է Վլադիսլավ Արտեմիեվին:
Նշենք, որ Champions Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը մոտ 2 միլիոն դոլար է։ Chessable Masters-ի հիմնադրամը 235 հազար դոլար է: