կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 13:26
Սպորտ

''Բարսելոնա''-ն և ''Գալաթասարայ''-ը քառորդ եզրափակիչում են

''Բարսելոնա''-ն և ''Գալաթասարայ''-ը քառորդ եզրափակիչում են

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն ընդունել էր իտալական «Միլան»-ին:

 

Իտալացիները «Կամպ Նոու» էին գնացել երկու գնդակի առավելությամբ, սակայն այսպիսի գերակումբի դեմ, ինչպիսին «Բարսելոնա»-ն է, դա, կարելի է ասել, առավելություն չէր:

 

Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Լիոնել Մեսսին պաշտպանների «մանկական» սխալից հետո գրավեց Աբյատիի պաշտպանած դարպասը:

 

 

Միլանցիները երկար ժամանակ չէին կարողանում գտնել իրենց խաղը, կատալոնացիները հսկում էին գնդակը դաշտի յուրաքանչյուր սանտիմետրում: 37' «Միլան»-ից Նիանգը մոտ տարածությունից վրիպում է, «կապտանռագույնները» պատասխանում են գոլով: 40' արգենտինացի Մեսսին դառնում է դուբլի հեղինակ: Ամեն ինչ սկսվում է զրոյից:

 

Ընդմիջումից հետո առավելությունը կրկին կատալոնացիներինն էր, և 54' Իսպանիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն դառնում է երրորդ` հաղթական գոլի հեղինակ:

 

Խաղավերջում` միլանցիները  հետապնդողի դերից փորձեցին դուրս գալ, սակայն նրանց մոտ ոչինչ չէր ստացվում: Արդյունքում Խորդի Ալբան` 90'+1'-ին վերջնականապես ամրագրում է «Բարսա»-ի հաղթանակը` ոչնչացնելով «Միլան»-ին:

 

 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի զուգահեռ խաղում գերմանանական «Շալկե»-ն ընդունել էր թուրքական «Գալաթասարայ»-ին: Թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել էր 1:1:

 

17' գերմանացի կիսապաշտպան Ռոման Նոյշտեդտերը բացեց խաղի հաշիվը, իսկ  Համիդ Ալթինթոփը 37' հավասարեցրեց այն: Մինչև ընդմիջման գնալը թուրք ֆուտբոլիստներին հաջողվեց առաջ անցնել մրցակցից. Բուրակ Յիլմազը 43'-ին գրավեց գերմանական ակումբի դարպասը: 68' «Շալկե»-ի բրազիլացի կիսապաշտպանը հավասարեցնում է խաղի հաշիվը:

 

Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին Յումիթ Բուլուտը թուրքական ակումբին հաղթանակ է բերում` 2:3: