կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-31 01:44
Սպորտ

Շախտյորը քառորդ եզրափակիչում է

Շախտյորը քառորդ եզրափակիչում է

Երեկ «Շախտյորն»իր առաջին հանդիպումը անցկացրեց իսպանական Ալիկանտեում։ Ընկերական Copa del Sol մրցաշարի 1/8 եզրափակչում «Շախտյորը» մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել չեխական «Վիկտորիային»։


Այս խաղում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ Նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը։


Սկզբում «Վիկտորիան» հաղթում էր շնորհիվ Կոլարժի դիպուկ հարվածի։ Սակայն հետագայում «Շախտյորը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը ու հաղթանակ տոնել 2։1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Դուգլաս Կոստան, որը դուբլ ձևակերպեց՝ խփելով գոլեր 81-րդ և 90-րդ րոպեներին։ Քառորդ եզրափակիչում Դոնեցկի հանքափորները ուժերը կչափեն դանիական «Նորդսյելանդի» հետ։