|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին հանրապետության հարավում տեղակայված զորամիավորումներից մեկում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակի մարտական պատրաստվածությանն առնչվող հարցեր. տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները պետք է մշտապես պահպանեն բարձր մարտունակությունը եւ դրանով նպաստեն հանրապետության անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Հադրութ շրջկենտրոն, որտեղ շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանի հետ քննարկել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: