|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռընե Ռուքեին:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի խորհրդարանների, հասարակական ու քաղաքական շրջանակների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարվող մեծ և սկզբունքային գործունեության համար՝ այն որակելով որպես անկեղծ բարեկամության և մարդասիրության օրինակելի դրսևորում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: