|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ի հանրահավաքում արած հայտարարությունը` ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախեւառաջ ինքը պետք է գիտակցի, որ իշխանությունների հետ վերջնագրով խոսելն անիմաստ է։ Ի տարբերություն իրենց, այս իշխանությունը միշտ էլ պատրաստ է եղել երկխոսության, սակայն երբեք չի հանդուրժի որևէ վերջնագիր: Անցած երեք տարիների ընթացքում նախագահն առնվազն երեք անգամ հրավիրել է խորհրդակցություններ` քննարկելու երկրի դեմ ծառացած հարցերը, իսկ իրենք միշտ մերժել են այդ հանդիպումները:
Եթե իր կառավարման օրոք իր հետ խոսել են վերջնագրի տեսքով, որի արդյունքում ինքը հրաժարական է տվել, այս իշխանության հետ նման բան չի լինի: Եվ ամենակարեւորը` հասարակության եւ իշխանության միջեւ միջնորդությունն անիմաստ է: Իշխանությունը լավատեղյակ է հասարակության հոգսերին եւ անում է հնարավորը դրանք մեղմելու համար»: