կարևոր
3481 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 17:35
Քաղաքական

Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի սա․ Հայկազ Հարությունյանը՝ Լաչինի միջացքը փակելու մասին

Այսօր հայ ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առջև, արցախցին կանգնած է հումանիտար աղետ առջև, այս ամենի միջ միջազգային հանրությունը, ովքեր իրենց համարում են երկիր մոլորակի համար պատասխանատու, պարտավոր են իրենց պահանջներով, սանկցիաներով ագրեսորին բլոկադայի մեջ պահեն, թող պատժեն ադրբեջանցուն, թուրքին, որպեսզի սա չլինի նախադեպ մյուս ագրեսորների համար։ Այս մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի թագավորության դեսպանության առաջ հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, «Արցախի համար» նախաձեռնության անդամ, 44-օրյա պաետրազմի մասնակից, բժիշկ Հայկազ Հարությունյանը։

«Այսօր քանդված է հումանիտար միջանցքը, կյանքի ճանապարհն է քանդված արցախցու համար։ Այսօր արցախցին չունի սննդային ապահովման, բժշկական ապահովման, հաշմանդամները չունեն Հայաստան գալու, այստեղ իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալու կենսական կարևոր հնարավորություն։ Ինչ-որ կեղծ բնապահպաններ, կեղծ օրակարգերով եկել փակել են Հայաստանը Արցախի հետ կապող միակ ճանապարհը։ Սա անթույլատրելի է և միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի սա։ Մենք եկել ենք այսօր, որպեսզի թույլ չտանք, որ արցախցին չկարողանա իր իրավունքները պաշտպանի, չկարողանա բուժօգնություն  ստանա, չկարողանա կրթության իրավունք ստանա ցրտի մեջ, որովհետև մի քանի օր է, ինչ ադրբեջանական իշխանությունները՝ համագործակցելով կեղծ բնապահպանների հետ, զրկել էին նրանց թե՛ գազից, թե՛ նման ապահովումներ ստանալու իրավունքից»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ինչ-որ անձիք, որոշ գերտերություններին, կեղծ իշխանություններին հրապուրվելով և օգնություն ստանալով կարողացել են փակել ճանապարհը․ «Սա անթույլատրելի է, Անգլիան, Ռուսաստանը, միջազգային հանրությունը, Ասիան , բոլորը պետք է դատապարտեն սա։ Մեծ գերտերություների իրավունքն է պաշտպանել մարդու իրավունքները։ Պահանջում ենք այն, ինչը դուք ինքներդ ասում եք, որ Ձեր կատարելիքն է»,- ասաց նա։