| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 7021 դիտում,
        
            7021 դիտում,  3 տարի առաջ - 2022-09-22 12:28
            3 տարի առաջ - 2022-09-22 12:28  
         
                
            Իրանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, ելույթ ունենալով Իրան-Իրաք պատերազմի տարելիցի առիթով, անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։
«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, չենք հանդուրժելու տարածաշրջանի քարտեզի եւ սահմանների որեւէ փոփոխություն։ Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Մենք չենք հանդուրժելու հակամարտությունն ու պատերազմը եւ չենք լռելու», - ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։
Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին: