կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-08 10:25
Առանց Կատեգորիա

Սիրիան "կոշտ մեսիջ" չի հանդուրժի

Սիրիան "կոշտ մեսիջ" չի հանդուրժի

Վաղը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնելու է Դամասկոս` բանակցելու Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հերթական հայտարարությունն է արել, ասելով, որ «իրենց համբերությունը սահմաններ ունի եւ հենց այդ պատճառով էլ արտգործնախարարին ուղարկում է Սիրիա»:

Սիրիան այս հայտարարությանը բավական կոշտ պատասխան է տվել: Նախագահ Բաշար ալ Ասադի մամուլի պատասխանատու Բութինա Շաբանը հայտարարել է «Եթե թուրք արտգործնախարարը Սիրիայի «կոշտ մեսիջ» հասցնելու է գալիս` առանց բանակի եւ ոստիկանության դեմ զինված գործող ահաբեկչական խմբավորումներին քննադատելու, ապա Թուրքիան համարժեք պատասխան կստանա»:

Խոսնակի խոսքերով, իսկ եթե գալիս է բարեկամաբար խորհրդակցելու, Սիրիան դրան նորմալ կվերաբերվի: Այնուհանդերձ, խոսնակը նշել է, որ իրենք թույլ չեն տա միջամտել իրենց ներքին գործերին:

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ «Սիրայի խնդիրը նաեւ իրենց խնդիրն է», քանի որ այս երկրի հետ իրենք 850 կմ սահմանագիծ ունեն, ինչպես նաեւ` բարեկամական, պատմական ու մշակութային հարաբերություններ: