Աշխարհում բազմաթիվ մարդիկ տառապում են դեպրեսիայուվ` ընկճախտով, օգտագործում են զանազան դեղամիջոցներ, որոնք ոչ միշտ են արդյունավետ լինում, մինչդեռ արեւի լույսն ամենահասարակ եւ ամենատարածված հակադեպրեսանտն է: Հարկավոր է միայն արեւոտ եղանակին դուրս գալ տանից եւ բացել աչքերը:
Արեւի լույսը, ընկնելով աչքի ցանցաթաղանթի վրա, տեսողական նյարդի միջոցով ազդակներ է ուղարկում գլխուղեղին եւ խթանում սերատոնինի` ուրախության հորմոնի, նաեւ` նվազեցնում մելատոնինի` գիշերային հորմոնի արտադրությունը:
Եթե ավելի շատ ժամանակ տրամադրենք զբոսանքներին, մաքուր օդին, ապա օրական 30 րոպեն էլ բավական է, որպեսզի մեր տրամադրությունը բարձրանա: