Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Բեռլինի Շարիտե համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ թունելի վերջում վառ լույսը, որը նկարագրում է մահվան եզրին հայտնված մարդկանց մեծ մասը, կարող է ուղեղի վրա սերոտոնին հորմոնի ազդեցության հետևանք լինել. այս մասին տեղեկացնում է drugs.am-ը:
Այդ հորմոնը մասնակցում է մարդու տրամադրության, ինչպես նաև տեսողական և լսողական զգացողությունների ձևավորմանը: Հատկանշական է, որ գիտնականները սերոտոնինը, ինչպեսև էնդորֆինը, անվանում են երջանկության հորմոն: Հետազոտության ընթացքում գիտնականները 6 առնետի ներարկել են ցավազրկող դեղորայքի մահացու դեղաչափ, ինչի հետևանքով կենդանիների ուղեղում մահից առաջ արձանագրվել է սերոտոնինի քանակի եռակի ավելացում:
Մասնագետները կարծում են, որ հորմոնի նման արտազատում կարող է դիտվել նաև մարդու մոտ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին Չինաստանի Կենսաբանական գիտությունների ազգային ինստիտուտի գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում պարզել էին, որ կենդանիների ուղեղում սերոտոնինի անբավարարությունը կարող է փոխել դրանց սեռական կողմնորոշումը ավանդականից ոչ ավանդականի: