Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մասնագետների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ արևի լույսը ոչ միայն օգտակար վիտամին D-ի աղբյուր է, այլև ոչնչացնում է SARS-CoV-2 վիրուսը: Վիրուսը ոչնչացնելու արևի ազդեցության տեւողությունը կախված է ինչպես աշխարհագրական լայնությունից, այնպես էլ օրվա ժամից: Հյուսիսային լայնության 40 աստիճանում կեսօրին, այսինքն դրա համար բարենպաստ միջավայրում վիրուսը գրեթե ամբողջությամբ ապաակտիվանում է 15 րոպեի ընթացքում. այս մասին հայտնում է HighTech+-ը:
Ըստ նախորդ ուսումնասիրությունների՝ SARS-CoV-2-ը՝ COVID-19 առաջացնող վիրուսը, պլաստիկի եւ պողպատի վրա մնում է երեք օր, իսկ ստվարաթղթի վրա՝ 24 ժամ, եւ որ եղանակային պայմանները առանձնապես չեն ազդում տարածման վրա, և որ պաթոգենը կարելի է ապաակտիվացնել այն կես ժամով տաքացնելով մինչեւ 56°C կամ հինգ րոպե տաքացնելով մինչեւ 79°C։
Միևնույն ժամանակ ԱՄՆ կենսաբանական պաշտպանության վերլուծության և հակազդման ազգային կենտրոնի գիտնականները SARS-CoV-2-ի ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են՝ արևի լույսը զգալիորեն նվազեցնում է վիրուսի փոխանցումը արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվող օբյեկտների միջոցով:
Հետազոտողները փորձի ժամանակ պողպատե վահանակների վրա վիրուսի նմուշներ են տեղադրել լամպերի տակ, որոնք նման են բնական լույսին: Պարզվել է, որ հյուսիսային լայնության 40 աստիճանի կեսօրին նման պայմաններում վիրուսի 90%-ը 6,8 րոպե հետո կորցնում է ակտիվությունը թքի մեջ, իսկ 14,3 րոպե հետո՝ մշակված միջավայրում։
Նշվում է՝ 40-րդ զուգահեռականի վրա գտնվում են Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան, Հունաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիան, Չինաստանը, Ճապոնիան և ԱՄՆ հարավային նահանգները:
Լույսի ավելի ցածր ինտենսիվության պարագայում նույնպես տեղի է ունենում ապաակտիվացում, բայց շատ ավելի դանդաղ: Առանց արեւի լույսի ազդեցության պաթոգեն ակտիվությունը չի նվազում: