Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկության գործերով կառավարիչ Արման Սարգսյանը հայտնել է, որ այսօր ցանցը հրապարակել է սնանկության մասին հայտարարություն. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ազատություն»-ի հետ զրույցում Սարգսյանը ասել է, որ «Սթար»-ի բոլոր պահանջատերերը իրենց պահանջները պետք է ներկայացնեն դատարան, ինչից հետո` մեկ ամսվա ընթացքում դատարանը կհաստատի պարտատերերի ցանկը: Նրա խոսքով, այս ամենը չի նշանակում, որ սուպերմարկետների ցանցն անխուսափելիորեն կսնանկանա:
«Սթար»-ը, մինչդեռ, ճգնաժամի հիմնական պատճառ համարում է մրցակից ընկերությունների գործալաոճը: Առևտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած գրավոր պատասխաններից մեկում նշում է, թե մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջեւ գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը:
«Սթար» ընկերությունը սնանկ ճանաչելու հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որին սուպերմարկետների ցանցը պարտք է 71 միլիոն դրամ: Դատարանը բավարարել է հայցը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացե'ք «Ազատություն» ռադիոկայանի կայքում: