|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր առավոտյան Գարեգին Նժդեհի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան պատկանում է դերասան Կարեն Ջանիբեկյանին, ով եղել է վթարի վայրում եւ հեռացել է այն ժամանակ, երբ ոստիկանության փորձագետները սկսել են քննչական եւ փորձագիտական աշխատանքներ իրականացնել:
Պարզվել է, որ Ջանիբեկյանը ավտոմեքենան թողել է Մայիսի 9-ի փողոցում գործող ավտոլվացման կետում: Դրա աշխատակից` 21-ամյա Արթուր Գագիկի Ազատյանը, ավտոմեքենան լվանալուց հետո, սկսել է ապօրինի շահագործել այն եւ բախվել է ոստիկանության շենքի պատին: Այս պահին Ա. Ազատյանը գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում:
Տեսանյութը դիտել այստեղ
Ֆոտոռեպորտաժը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի