կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-01 00:41
Իրավական

Վթարի է ենթարկվել պատգամավորի ազգականը (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Վթարի է ենթարկվել պատգամավորի ազգականը (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Այսօր առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում հետիոտնի համար նախատեսված մայթին հայտնաբերել են վթարի ենթարկված «Տոյոտա-Քեմրի» մակնիշի 25 ՍԼ 333 համարանիշով ավտոմեքենան` երկաթե սյանը բախված:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված վայր ժամանած ճանապարհային ոստիկանության հետաքննիչները տեղազննման եւ փորձարարական աշխատանքներ էին կատարում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությանը տեղեկացրել են, որ նշված վայրից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ:

 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը պարզել է, որ վիրավորը Ա. Հակոբյանն է, ով, ըստ վթարի վայրում հավաքվածների, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հորեղբոր որդին է:

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Տեսանյութը դիտել այստեղ:

 


Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի