|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հերթական անգամ թուրքական մամուլի միջոցով թերեւս առավել վերեւ կանգնած օղակներ փորձում են հող շոշափել հայ-թուրքական գործընթացի հնարավոր զարգացումների ու կենդանության ձեւերի առնչությամբ:
Այս անգամ էլ թուրքական մամուլը բարձրաձայնում է, թե հաջորդ ամիս հնարավոր է հայ եւ թուրք դիվանագետների հանդիպում` Ռուսաստանի միջնորդությամբ, Մոսկվայում:
Չնայած ամենաբարձր մակարդակով Թուրքիայում արվող հայտարարություններին, թե «լուռ» ու չգիտես էլ ինչ կարգի դիվանագիտություն է իրականացվում, հայկական կողմը քանիցս ընդգծել է, որ Հայաստանի նախագահի` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի սառեցման մասին հայտարարությունից հետո որեւէ հանդիպում ու քննարկում տեղի չի ունեցել:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր բանակցությունների կարիք չկա` անկախ ձեւաչափից: Կան ստորագրված արձանագրություններ, որոնք պետք է վավերացնել եւ իրականացնել առանց նախապայմանների: Սա է միջազգային հանրության եւ Հայաստանի դիրքորոշումը»,- մեկնաբանելով Ռուսաստանի միջնորդությամբ հայ-թուրքական բանակցությունների մասին լուրերը` այսպես է արձագանքել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: