Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Զարուհի Փոստանջյանի եղբայր` Տիգրան Փոստանջյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, նաեւ Հայաստանում եվրոպական կառույցների ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել, որում նշում է, որ փետրվարի 18-ին` ժամը 12:40-ին, իրեն մի անծանոթ տղամարդ է զանգահարել եւ հայտնել, որ «դատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել քրոջդ գործունեության պատճառով»:
Պայմանավորվել են հանդիպել, սակայն զանգողը չի եկել: «Չի բացառված, որ մեր հեռախոսային խոսակցությունները լսվել են գաղտնի ծառայությունների կողմից, որոնք և խափանել են նրա գալը»,- ենթադրում է Տիգրան Փոստանջյանը:
Դրանից մի քանի ժամ անց նրան տեղեկացրել են, որ «Ա1+» ինտերնետային կայքէջում ՀՀ դատախազության` իրեն վերաբերող պաշտոնական հայտարարությունն է տեղադրված (ԵՐԿԻՐ-ի կայքում նույնպես տեղադրվել է դատախազության հաղորդագրությանը, որի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ):
«Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես ինձանից բացատրություններ ստանալու կամ որևէ այլ կերպ իմ տեսակետը լսելու: Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ և առաջին զոհերից մեկը որոշված է դարձնել ինձ»,- ասվում է Տ.Փոստանջյանի հայտարարության մեջ: