Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սփյուռքահայերը գուցե կամավորության սկզբունքով ընդգրկվեն, պետք է նաև քայլեր ձեռնարկել նախկինում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների մասին հոգ տանելու համար. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների մասին՝ նա նշեց, որ այդպիսիք պետք է պատժվեն, բայց միայն այն դեպքում, երբ ներկայացվեն փաստեր, և այդ ամենին պետք է արձագանքեն համապատասխան իրավապահ կառույցները:
Արձագանքելով դիտարկմանը, թե գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանն ասում է՝ քանի՞ գլխանի է, որ անուններ տա, բայց նաև նշում է, որ ճանաչում է այդպիսիներին, Շարմազանովը նշեց. «Ես դահլիճում եմ եղել և Սեյրանի ելույթն այսպես եմ ընկալել, որ, առհասարակ, որևէ բան անպատիժ չի մնա, նույնիսկ` եթե չի հայտնաբերվում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որևէ բան անպատիժ չի մնա: Սարոյանի ասածը շատ ավելի խորն է»:
Անդրադառնալով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պնդումներին, թե ինքը փաստեր ունի չարաշահումներ կատարած պաշտոնյաների մասին, Շարմազանովը, դիմելով Փոստանջյանին, նշեց. «Եթե վախում եք ու չեք ցանկանում դատախազին ուղարկել, փակ ծրարով ԱԺ նախագահին փոխանցեք»:
ԱԺ փոխխոսնակն ասաց նաև, որ լուսնից չի իջել, որ ասի՝ որևէ կոռուպցիոն ռիսկ չկա: «Ես այն մարդը չեմ, որ ասեմ` Հայաստանն օազիս է»,- ասաց նա:
Անդրադառնալով պաշտոնյաների` շքեղ տներ ունենալու փաստին՝ Շարմազանովն ասաց, որ ինքն, օրինակ, տևական ժամանակ է՝ կառուցում է իր տունը: «Ես էլ եմ տուն սարքում` 2008 թվականից սկսած՝ իմ ընտանիքի հետ, իմ միջոցներով, իմ ընկերների և իմ բարեկամների հետ ու դեռ մի 5 տարի էլ կսարքեմ, բայց թող մեկը կանգնի ասի՝ Շարմազանովը մի լումայի, մի դրամի կամ մի տենդերի մեջ է եղել։ Բոլորի հետ պատրաստ եմ գնալ դատարան»։