կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-05 15:26
Իրավական

Ինտրիգներ են սարքում` իրականությունը խեղաթյուրելու համար. «Վերնիսաժի» գործով փաստաբան

Ինտրիգներ են սարքում` իրականությունը խեղաթյուրելու համար. «Վերնիսաժի» գործով փաստաբան

«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցների հետ կապված դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն վարկածները բազմաթիվ են: Վերջերս վիրավորվածներից Վալերի Հովհաննիսյանին մեղադրյալ ներգրավելուց և կալանավորելուց հետո նրա հարազատաները լրատվամիջոցների հետ զրույցում պատմում էին, որ Վալերին Գոռ Առաքելյանի հետ նույնիսկ չի շփվել միջադեպից առաջ: Գոռի հետ եղել է մեկը, ում հետ ինքը խոսել է, մյուս ամբաստանյալը` Ներսես Մելքոնյանն է խոսելիս եղել Գոռի հետ:

 

Սակայն Գոռ Առաքելյանի փաստաբան` Երեմ Սարգսյանի խոսքով, առաջ քաշված վարակածն իրականության հետ կապ չունի և ամեն ինչ արվում է Վալերիին անմեղ ներկայացնելու համար. «Վալերիի կողմը շատ ակտիվ փորձում է ինչ-որ տպավորություններ ստեղծել, որ ինքը ոչինչ չի արել ու միայն տուժող է: Այդպես չէ, հենց առաջին պահից էլ տեսնողները ցուցմունք են տվել, թե Վալերին ինչ ագրեսիվ գործողություններ է կատարել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ե. Սարգսյանը:

 

Փաստաբանը անհիմն է համարում նաև վերջերս հնչեցված այն հայտարարությունը, որ Ներսեսի ու Գոռի հարազատները միավորվել են ու ճնշում են Վալերիին, որպեսզի վերջինս իրեն առաջադրված մեղադրանքն ընդունի ու կարողանան Գոռի արարքը վերաորակել  որպես «ինքնապաշտպանություն. «Եթե իմանաք մանրամասները, ապա պարզ կդառնա, որ համագործակցության եզրերն ուղղակի բացառված են»:

 

Երեմ Սարգսյանի խոսքով Գոռի` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա լինելու հանգամանքը նույնպես շահարկվում է. նշվում է, թե պատգամավորի ձեռքրն ամեն տեղ հասնում են: Սակայն մինչ օրս այդ հանգամանքը ոչ միայն չի օգնել, այլև վնասել է Գոռին: Նրան առաջադրվել է մեկից ավելի անձնաց հանդեպ սպանության փորձ կատարելու մեղադրանք, այնինչ, փաստաբանի խոսքով, իրականում Գոռն այդ արարքը չի արել.

 

«Իրենք լավ պատկերացնում են, թե ինչ հոդված է դրված Գոռի վրա ու որ այն պետք է վերաորակվի,  ու փորձում են ինտրիգներ սարքել, թե Կարո Կարապետյանը ազդեց քննության վրա»,- ասաց Երեմ Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»: Իսկ Ներսես Մելքոնյանին և Վալերի Հովհաննիսյանի մեղադրանք է առադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներովմի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը»: Երեք մեղադրյալն էլ ներկայումս կալանքի տակ են: