Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բեռլինի դաշնային արխիվում հայտնաբերվել են դեռեւս նացիստական Գերմանիայում նկարահանված 3D ֆիլմեր: 1936 թվականին ստեղծված երկու 30-րոպեանոց սեւ-սպիտակ քարոզչական ժապավենները հայտնաբերել է ավստրալացի ռեժիսոր Ֆիլիպ Մորը. տեղեկացնում է mignews.com-ը:
«Ֆիլմերը նկարահանվել են երկու տեսախցիկով` հատուկ պրիզմայի կիրառմամբ: Դրանք պատրաստվել են անկախ կինոստուդիայի կողմից` Գեբելսի ղեկավարած քարոզչության նախարարության պատվերով, եւ կոչվել են «ռաում ֆիլմեր» կամ «տարածական ֆիլմեր»: Գուցե այդ պատճառով ոչ ոք չի հասկացել, որ խոսքը 3D ձեւաչափի մասին է»,- ասում է Մորը:
Ֆիլմերից մեկը երաժշտական է, կոչվում է` «Այնքան իրական, որ կարող եք ձեռք տալ»: Նկարահանված է դիմակահանդես, իսկ ամենատպավորիչ կադրում հանդիսատեսը զգում է, թե ինչպես է տապակվող նրբերշիկների յուղը ցայտում իր վրա: Երկրորդ ֆիլմը 6 ընկերուհիների արկածների մասին է:
Այսպիսով` կարելի է ասել, որ 3D ֆիլմերը ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ` Գերմանիայում: Մինչ այդ համարվում էր, որ առաջին եռաչափ ֆիլմերը նկարահանվել են Հոլիվուդում` 1950-ականներին: