Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում «սեւազգիների» հանդեպ խտրականություն դնելու երեւույթը վաղուց է ձեւավորվել եւ ոչ վերջերս, որի վերջին եւ անմարդկային արտահայտումը եղավ օրեր առաջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ սրա մասին վկայում է երկու գործընթաց:
Առաջին հերթին Ռուսաստանում արդեն իսկ ձեւավորվել են ընդհատակյա ազգայնամոլական (նացիստական) քաղաքական ուժեր. «Եվ սա այլեւս ինչ-որ ենթամշակույթ չէ, այլ այստեղ գործում են կազմակերպված մեխանիզմներ»:
Երկրորդ գործընթացը քսենոֆոբիայի արտահայտումն է, որը դուրս է եկել ենթամշակույթի նեղ շրջանակներից եւ տարածվել է, ներթափանցել է այլ ենթամշակույթների մեջ.
«Օրինակ, ֆուտբոլի երկրպագուները , որոնք որոշ ժամանակ առաջ այս աստիճանի քաղաքականցված չէին, քաղաքականացվում են ազգայնամոլական ճանապարհով»:
Ըստ Ա. Իսկանդարյանի` այս դեպքերի հետեւանքով հնարավոր է, որ տեղի ռուսաստանաբնակ հայերի որոշ մասը տեղափոխվի այլ երկրներ, բայց ոչ Հայաստան, իսկ այստեղից էլ դուրս մեկնելու նպատակ ունեցողները որպես հանգրվան չեն ընտրի Ռուսաստանը:
«Երկիր»-ի այն հարցին, թե ինչու՞ պիտի այդ հայերը Հայաստան վերադառնալու փոխարեն մեկ այլ երկիր մեկնեն, Ա. Իսկանդարյանը պատասխանեց, թե նրանք այն մարդիկ են, ովքեր հենց Հայաստանից են հեռացել: Իսկ առհասարակ, միգրանտները ավելի մոբիլ են. հիմնականում նրանք ավելի երիտասարդ են, աշխատունակ եւ հեշտ ինտեգրվող: