|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքերի թուլացման մասին պարբերաբար տարբեր լուրեր են տարածվում:
Երբ «Ժողովուրդը» փորձեց նրա մերձավոր շրջապատից հետաքրքվել, թե ինչ վիճակում է Հ Աբրահամյանը, բավականին անակնկալ պատասխան ստացվեց. «Առաջվանը չի: Բոլոր իրենց նվիրյալ համարողները փախել են կողքերից: Ու այդ ամենի արդյունքում տուժում է Հայաստանի դիվանագիտությունը»:
Թվում էր, թե Աբրահամյանի եւ հայկական դիվանագիտության միջեւ որեւէ կապ չպետք է լիներ, բայց կա, այն էլ բավական անմիջական: Նույն աղբյուրի փոխանցմամբ, երբ Աբրահամյանը արտերկրից ժամանած հյուրերի հետ կամ օտարերկրյա այցելությունների ժամանակ կարծիք է հայտնում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «խանդում է»: Նույնիսկ Սերժ Սարգսյանին է որոշ բաներ հասկացրել, որ Աբրահամյանին պետք չէ թողնել, որ խոսի արտաքին քաղաքականությունից: Թե ինչո՞ւ է Նալբանդյանը «թարսվել» Արգամիչի հետ, կարելի է միայն ենթադրել` հիշելով, թե ով է ԱԳՆ-ից տեղափոխվել ԱԺ` Հովիկ Աբրահամյանի կողքը: