Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գործընթացը, որ մեզանում հայտնի է որպես «ֆուտբոլային դիվանագիտություն», ինչպես նաեւ դրա արգասիք հանդիսացող երկու արձանագրությունները չմտածված ու դրսից հրամցված տարբերակ էին»,- կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Ես համարում եմ ֆուտբոլային բլեֆը սպառված, հիմա ժամանակն է, որ կողմերն ավելի սթափ վերսկսեն քննարկումներն ու զրոյից մտածեն նոր ստարտի մասին»,-հայտարարել է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Ինչ վերաբերում է 2011-ի կանխատեսումներին, ապա Ալ.Արզումանյանը դա անշնորհակալ գործ է համարում, բայցեւ նշում է, որ միջազգային հանրությունը դժվար թե մեծ նշանակություն տա Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: «Այս իշխանությունը չունի ոչ ներքին, ոչ արտաքին լեգիտիմություն, բավականին հաջող կերպով կարողանում է խուսանավել, եւ առաջիկայում էլ ստատուս քվոն պահպանելով փորձելու է ամեն ինչ անել, որ հարցը մտնի մյուսների նախընտրական փուլ»,-հայտարարել է նա:
2011-ի ամենակարեւոր մարտահրավերն, ըստ Արզումանյանի, պատերազմի վերսկսումն է. «Պետք է ամեն ինչ անել` թույլ չտալու, որ պատերազմ սկսվի: Որեւէ հարց չարժի որեւէ հայ զինվորի կյանք»: Նախկին պաշտոնյան խորհուրդ է տալիս հմուտ դիվանագիտություն բանեցնելով գտնել Ղարաբաղյան հարցի լուծման բանալին: