|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Շվեյցարական «Սիոն»-ի ֆուտբոլիստ, միևնույն ժամանակ` մարզիչ Ջեննարո Գատտուսոն 2012/13 մրցաշրջանի վերջում կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան:
«Հունիսին կավարտեմ կարիերաս` որպես ֆուտբոլիստ: Սա իմ նոր կարիերայի սկիզբն է, և ես ցանկանում եմ կենտրոնանալ միայն մարզչական գործունեությանս վրա: Ինձ համեմատում են Անտոնիո Կանոտեի հետ. դա ինձ համար մեծ պատիվ է: Կցանկանայի նրա նման լինել և հասնել նրա նվաճած բարձունքներին»,- ասել է իտալացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ Ջեննարո Գատտուսոն երկար ժամանակ խաղացել է Իտալիայի ազգային հավաքականում և 13 տարի պաշտպանել է իտալական «Միլան»-ի գույները: 2012-ի ամռանը նա տեղափոխվեց «Սիոն»` որպես խաղացող մարզիչ: