|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
«Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։
Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482.026 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը՝ երեք վագոնանի, 1346-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը 526.609 ուղևոր։
Կատարողականը՝ 99,3%
Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ: