Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական Русский Репортер կայքը, որը Ռուսաստանում Wikileaks-ի գործընկերն է, սկսել է հրապարակել «հայկական թղթապանակի» նյութերը:
Երեկ հրապարակված փաստաթղթերի երկու խմբում արդեն իսկ սենսացիոն տվյալներ կան:
Առաջին փաստաթուղթը Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էնթոնի Գոդֆրիի` 2007-ին ԱՄՆ ուղարկած մի զեկույց է, որում նա ներկայացրել է, թե ՀՀ բնապահպանության այն ժամանակվա նախարար, այժմ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ցանկացել է մի քանի հանքավայրերում ոսկու արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան Global Gold Corporation ընկերության տնօրինությունից 3 մլն դոլար շորթել: Ըստ ամերիկացի դիվանագետի` ամերիկյան ընկերության տնօրենն իրենց տեղեկացրել է, որ նախարար Այվազյանն իրենց ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանից 2005-ի հուլիսին պահանջել է իր մտերիմ եւ գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին վճարել 3 միլիոն դոլար կաշառք: Գումարը չստանալու դեպքում` նախարարը սպառնացել է ամերիկյան ընկերությանը զրկել ՀՀ-ում արդյունահանմամբ զբաղվելու լիցենզիայից, ինչն էլ հետագայում փորձել է անել: