Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով կմշտադիտարկի Հ1-ի եթերի բովանդակությունը. Yerkir.am-ին հայտնում են «Մեդիա պաշտպան»-ից:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«2020թ.-ի ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկին ընդառաջ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ քարոզարշավի ողջ ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է հարկատուների գումարներից ֆինանսավորվող Հանրային Հեռուստաընկերության եթերի բովանդակությունը: Շաբաթական ռեժիմով Հանրայինով հեռարձակված «ԱՅՈ» և «ՈՉ» բովանդակության հետ կապված մշտադիտարկման արդյունքները հրապարակվելու են հայերենով, ռուսերենով և անգլերենով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը Հանրային հեռուստաընկերության եթերի մշտադիտարկման արդյունքներն ուղարկելու է նաև համապատասխան միջազգային կառույցներին: Քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերում սահմանադրական հանրաքվեի հետ կապված արտառոց իրադարձությունների դեպքում մշտադիտարկման արդյունքները «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կհրապարակի անմիջապես` հանրությանը տեղյակ պահելով իր իսկ միջոցներով գործող հեռուստաընկերության օրենքով սահմանված կարգով «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերին տրվող հավասարության և անաչառության խնդիրների մասին»:
Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը: