|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, ով ներկայումս աշխատում է Միլանի «Ինտերում», ժամանակին հրաժարվել է դառնալ Ժոզե Մոուրինիոյի օգնականը արքայական ակումբում. հաղորդում է Sport.es-ը:
Բանն այն է, որ պորտուգալացի մասնագետը «Ռեալի» հետ պայմանագիր կնքելիս խնդրել է հրավիրել Ֆիգուին: Սակայն, ինչպես տեղեկացնում է աղբյուրը, վերջինս հրաժարվել է ընդունել այդ առաջարկը, քանի որ խնդիրներ ունի իսպանական գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ 2005 թ.-ից ի վեր, ինչ լքել է «Ռեալը»: Ֆիգուն հեռացել էր` հրաժեշտ չտալով թիմի երկրպագուներին: Պերեսը չի ներել նրա այդ արարքը: