|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանի կառավարությունը ներել է Կուբայի 35,2 մլրդ դոլար պարտքից 31,7 մլրդ-ը` մոտ 90 տոկոսը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ռուսաստանին Կուբայի ունեցած պարտքը ներելու հարցը չէր կարգավորվում 20 տարի: Սակայն Ռուսաստանը հասցրել է խնդիր լուծել Հավանա նախագահ Պուտինի այցելությունից օրեր առաջ: Լատինաամերիկյան երկրներ Պուտինի այցերը սկսվելու են հուլիսի 11-ին Կուբայից: Պուտինին Կուբա է հրավիրել այդ երկրի առաջնորդ Ռաուլ Կաստրոն:
Սակայն փորձագետները վստահ են, որ Ռուսաստանը Կուբայի պատքը ներել է ոչ անշահախնդրորեն: Նրանց համոզմամբ` ռուսական նավթային ընկերությունները նավթ են փնտրում Կուբայի հանքերում: