|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջնագիր է ներկայացրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին. վերջինս կա՜մ տիտղոսներ կնվաճի, կա՜մ կհեռացվի պաշտոնից:
Պորտուգալացին ստիպված կլինի լքել արքայական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, եթե չհաղթի Պրեմիրան կամ Չեմպիոնների լիգան, տեղեկացնում է Don Balon-ը:
Նշենք , որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» զիջում է առաջատար «Բարսելոնային» 7 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում թիմը կհանդիպի «Լիոնի» հետ: Հուսանք պատմությունը չի կրկնվի և արքայական ակումբն այս անգամ կհաղթահարի «Լիոնի» արգելքը և դուրս կգա 1/4-րդ եզրափակիչ, որը նրան վերջին տարիներին չի հաջողվում: