|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր լրագրողներին է ներկայացրել գերատեսչության գերակա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը:
2011-ի ընթացքում նախարարության հիմնական անելիքը համայնքային բյուջեների եկամտային մասի ավելացումն ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մոնիտորինգի իրականացումն է լինելու:
Նախարարությունում խոստանում են նաեւ բարելավել Հայաստանում տեղական ինքնակառավարման օրենսդրական բազան ու տեղական մակարդակում հանրային կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ հաստատված տարածքային զարգացման հայեցակարգից բխող, հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնել:
Թիվ 4 գերակա խնդիրը Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երեւույթի ուսումնասիրությունն ու կանխարգելումն է: