կարևոր
1825 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-30 13:22
Քաղաքական

Քաղաքական շահերը գերակա են արժեքների նկատմամբ․ Կարեն Բեքարյան

«Արմեն Աշոտյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները այլ կերպ, քան քաղաքական բռնաճնշում որակելը, հնարավոր չէ։ Հերթական անգամ քաղաքական շահերը գերակայել են արժեքների նկատմամբ։ Իրավապաշտպան, միջազգային կառույցների, երկրների կողմից, որոնք մշտապես Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտները պահել են ուշադրության կենտրոնում,այսօր տեսնում ենք քար լռություն։ Ընդ որում տեսնում ենք ոչ միայն քար լռություն, այլեւ հայտարարություններ, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Օրինակ, ԱՄՆ պաշտոնյաների տարբեր արտահայտություններ՝ ՀՀ-ում ժողովրդավարության վերաբերյալ։ Պատճառը հետեւյալն է՝ քաղաքական շահեր՝ իշխանությանը թիկունք կանգնելու, որոնք դարձել են գերակա՝ արժեքների նկատմամբ»,-Արմեն Աշոտյանի դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների եւ վերջերս ռուսական առաջին ալիքով հրապարակված սկանդալային հաղորդման մասին, վերլուծաբանն ասել է․

«Այն, ինչ արել է Ռուսաստանի առաջին ալիքը, չեմ համարում նորմալ երեւույթ շատ պարզ պատճառով․ ինձ համար ընկալելի ու ընդունելի չէ իշխանությունների նկատմամբ օբյեկտիվ, սուբյեկտիվ գնահատականները դարձնել վերաբերելի ամբողջ երկրին ու պետությանը։ Կա մի շարք պարզ սկզբունք՝ իշխանությունները գալիս ու գնում են, բայց ժողովուրդների բարեկամությունը պետք է լինի կայուն, սա նորմալ երևույթ չէ։ Ուրիշ հարց, որ գործող իշխանությունները  արտաքին գործընկերների հետ հարաբերությունները  ավիրել են այս տարիների ընթացքում։ Այսօր այդ հարաբերությունները հնարավոր չէ բնականոն անվանել, ուր մնաց դրանք ռազմավարական կամ դաշնակցային անվանելը»։

Մանրամասները՝ տեսանյութում։