Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ես միանշանակ համաձայն եմ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ, որ մարտիմեկյան դեպքերի մեղավորներին չբացահայտելը լուրջ ձախողում է»,- այսօր իր հրաժեշտի ասուլիսում հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանը` հավելելով, որ թեեւ իրավապահ մարմիններն օրենքով նախատեսված բոլոր միջոցառումներն արել են, բայց իրեն չի գոհացնում այն, թե ինչպես են դա արել:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում ինքն այդպես էլ չգործածեց «քաղբանտարկյալ» եզրույթը, այն դեպքում երբ Թոմաս Համարբերգը եւս նշել է, որ այդտեղ քաղաքական աստառ կա, օմբուդսմենը պատասխանեց. «Թոմաս Համարբերգը չի գործածել «քաղբանտարկյալ» տերմինը, նա պարզապես ասել է, որ հնարավոր է` այդտեղ քաղաքական աստառ էլ է եղել: Երբ նրան ուղիղ են հարց տվել, նա պատասխանել է նույն բանը, ինչ ես միշտ եմ ասել, որովհետեւ մարդու իրավունքների միջազգային նորմերի տեսանկյունից «քաղբանտարկյալ» տերմին չկա: Այո, կարող են կասկածներ լինել, որ մարդկանց մեղադրանքի հիմքում եղել է ոչ այնքան ապացուցողական բազա, որքան քաղաքական աստառ, բայց դրանց հիմնական գնահատողը դատարաններն են»:
Ինչ վերաբերում է 2008 թ. մարտի 1-ի դեպքերին եւ այն անձանց, ովքեր դրանց հետեւանքով գտնվում են անազատության մեջ, Ա. Հարությունյանը նշեց, որ ամեն մի գործի դեպքում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի: «Իհարկե, ես` որպես մարդու իրավունքների պաշտպան, կողմնակից եմ, որ այդ մարդիկ ազատության մեջ լինեն, բայց, որպես իրավաբան, հասկանում եմ, որ այստեղ խնդիրներ կան, որ պետք է իրավաբանորեն գրագետ լուծում ստանան: Ամեն դեպքում` ցանկալի կլինի, որ մոտեցումը միտված լինի նրանց ազատելուն»,- հավելեց Արմեն Հարությունյանը: