|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստում հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝
աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը
աջակցության ձևը և չափը
աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը
Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝
ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 դրամ
առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 դրամ
առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 դրամ: