|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քիչ առաջ բազմաթիվ քաղաքացիներ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան:
Նրանք ծաղիկներ դրեցին արձանի պատվանդանին` հարգելով 5 տարի առաջ` մարտի 1-ին, այդ տարածքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված անմեղ քաղաքացիների հիշատակը: Իրենց հարգանքի տուրքն էին արդեն մատուցել և ծաղկեպսակ դրել նաև ՀՅԴ ներկայացուցիչները:
Մարտի 1-ի զոհերի հիշատակին այսօր` ժամը 16:30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ կմատուցվի, որին ներկա կլինեն նաև «Ժառանգության» ղեկավարն ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:
Պատարագից հետո ՀԱԿ անդամները Մյասնիկյանի արձանի մոտ եւս կհարգեն զոհերի հիշատակը: