Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-02-02 05:21
Աշխարհ

Ավագ օպերլիազորը մեղադրվում է...

Ավագ օպերլիազորը մեղադրվում է...

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևոր գործերով ավագ օպերլիազոր Տ. Քալանթարյանի կողմից վրաերթ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

 

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Տ. Քալանթարյանը, 2010թ. նոյեմբերի 7-ին` ժամը 13:50-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել երթևեկելի մասից դուրս գտնվող 4 անձանց:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ. Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար. տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: