Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացի Կարինե Շ.-ի հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր Ժորա Հակոբյանը, Մասիս քաղաքում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկել Թադևոս Մանուկյանին և Հենզել Կարեյանին, իսկ վերջինիս ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերել է Թ. Մանուկյանին պատկանող 3.47 գրամ «Սփայս» տեսակի թմրամիջոց:
Թ. Մանուկյանին և Հ. Կարեյանին քրեական պատասխանատվությունից կաշառք տալու միջոցով ազատելու, կաշառքի առարկայի ու չափի մասին համաձայնության գալու նպատակով Ժորա Հակոբյանի ընկերը՝ Արմեն Գևորգյանը, դիմել է վերջինիս, ով ի պաշտոնե քաջատեղյակ լինելով, որ «Սփայս» տեսակի թմրամիջոցը ՀՀ քրեական օրենսգրքի՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող թիվ մեկ հավելվածում ընդգրկված չէ և այդ պատճառով Թադևոս Մանուկյանը և Հենզել Կարեյանը ենթակա չեն քրեական պատասխանատվության, խեղաթյուրելով իրականությունը, պատրանք ստեղծելով, իբր, ի պաշտոնե իր լիազորությունների շրջանակում կարող է նրանց օգտին գործողություններ կատարել և ազատել քրեական պատասխանատվությունից, խաբեությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառք ստանալու պատրվակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ պահանջել և Արմեն Գևորգյանի միջոցով ստացել ու հափշտակել է Հենզել Կարեյանին պատկանող 400 հազ. ՀՀ դրամը:
Նախաքննության ընթացքում Ժորա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով, իսկ Արմեն Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: