|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում 2018-ին գործազուրկների թիվն ավելացել է 706 000-ով՝ հասնելով 3 մլն 981 հազարի: Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներին:
Երկրում գործազրկության մակարդակը, 2018 թվականի նոյեմբերի տվյալներով, կազմել է 12.3 տոկոս՝ աճելով 2 տոկոսով: Երիտասարդության շրջանում գործազրկությունն աճել է 4.2 տոկոսով՝ հասնելով 23.6 տոկոսի:
Լրատվամիջոցն ընդգծում է` սա վերջին տարիներին գործազրկության ցուցանիշի ամենաինտենսիվ անկումն է:
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Այնթապից ընտրված պատգամավոր Բայրամ Յըլմազքայան հայտարարել էր, որ, ըստ իրենց ունեցած տվյալների, վերջին 16 տարում գործազուրկների թիվը 2 465 000-ից հասել է 6 351 000-ի: