Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհնարին է երկիրն ազատել թշնամու օկուպացիոն վարչակարգից առանց վճռական գործողությունների։ (Եւ սա այն է, ինչ այսօր պահանջում են մարդիկ ընդդիմությունից)։
Իսկ վճռական գործողություններն անպտուղ են լինելու առանց բավականաչափ թվով մտածող ու հայրենիքի համար սրտացավ մարդկանց մոբիլիզացիայի։ Այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Բարեկամներ, 2 օր է, ինչ հրապարակել ենք ազգային համակարգող մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին կոչը, 2 օր է անընդհատ աշխատանքային (և, իմ կարծիքով, զարմանալիորեն արդյունավետ) հանդիպումների մեջ ենք։
Պլաններ ունեի օրվա վերջում հնարավորինս հակիրճ ներկայացնել, թե ինչպես է տեղից շարժվում նախաձեռնությունը, բայց ստիպված եմ թողնել վաղվա, ուղեղս արդեն չի աշխատում, կներեք։
Մի բան ակնհայտ է. անհավատալի խորն է անվստահությունը բոլորից բոլորի հանդեպ։
Մահացու վտանգավոր այդ անվստահությունն բնական ծագման չէ, այն հետևողական ու նպատակաուղղված և շատ հմուտ ձևով հատուկ է կուլտիվացվում հանրության տարբեր շերտերի, խմբերի միջև, որպեսզի պաշտպանական ցանկացած գործողության անգամ միտքը դեռ չծնված խեղդվի անվստահության այս թույնի մեջ...
Այսօր արդեն պարզ է, որ չեզոքացման ենթակա մեր առաջնային թիրախը պետք է լինի այդ անվստահությունը։
Տեսե՛ք... Անհնարին է երկիրն ազատել թշնամու օկուպացիոն վարչակարգից առանց վճռական գործողությունների։ (Եւ սա այն է, ինչ այսօր պահանջում են մարդիկ ընդդիմությունից)։
Իսկ վճռական գործողություններն անպտուղ են լինելու առանց բավականաչափ թվով մտածող ու հայրենիքի համար սրտացավ մարդկանց մոբիլիզացիայի։
Իսկ մոբիլիզացիա չի լինի, քանի դեռ չկա փոխադարձ վստահություն (քաղաքական ուժերը չեն վստահում միմյանց և հանրությանը, հանրության տարբեր խմբերը չեն վստահում միմյանց և քաղաքական ուժերին)։
Հենց այդ պատճառով օրը 24 ժամ, շաբաթական 7 օր, առանց ընդմիջումների և հանգստյան օրերի նիկոլաթուրքական քարոզչամեքենան այդ վստահությունը քայքայող թույն է ներարկում հանրային գիտակցության մեջ։
Չկա վստահություն → չի լինի մոբիլիզացիա։
Առանց մոբիլիզացիա → չի լինի գործողություն։
Չլինի գործողություն → Նիկոլը հանգիստ շարունակելու է ոչնչացնել Հայաստանը։
Եւ ուրեմն անհրաժեշտ է անհապաղ սկսել հանրային փոխադարձ վստահության պաշարի վերականգնումը»,- գրել է Վրթանեսյանը: