Շախմատային սուպերմրցաշարի ավարտից 2 տուր առաջ Հայաստանը Բ խմբում ներկայացնող Գաբրիել Սարգսյանը կես միավորով զիջում է առաջատար քառյակին, որում հայտնվել են Լյուկ Մակշեյնը, Դավիդ Նավարան, Ուեսլի Սոն և Զախար Եֆիմենկոն: Սարգսյանը 11-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Լորան Ֆրեսինեի հետ և վաստակել է 6.5 միավոր: Այսօր 12-րդ տուրում նա սպիտակներով կմրցի Յոն Լյուդվիգ Համերի հետ (Նորվեգիա):