Վեյկ ան Զեեի Բ խմբի մրցաշարում հաջող է հանդես գալիս նաև Գաբրիել Սարգսյանը։ Հայ գրոսմայստերը 9-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Վոյտաշեկի նկատմամբ։
Սարգսյանը, Լուկ Մաքշեյնը (Անգլիա), և Ուեսլի Սոն (Ֆիլիպիններ) 6-ական միավորով գլխավորում են աղյուսակը։