Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ կառավարությունը նախ միջանկյալ արդյունքների ամփոփում կանի, հետո միայն նոր մարտահրավերների մասին կխոսի: Նրա կարծիքով` կառավարությունն իր առջև ավելի համարձակ թիրախներ կդնի:
Հարցին` երկարաժամկե՞տ է լինելու կառավարության այս անգամվա ծրագիրը, Մինասյանն արձագանքեց. «Բնականաբար` այո, որովհետև կառավարությունն աշխատելու է ԱԺ-ն ձևավորած քաղաքական ուժերի հենքի վրա, և ԱԺ-ում ՀՀ նախագահի ուղերձը դառնալու է կառավարության ծրագրի հիմնական ուղղվածությունն ու թիրախը»:
Ինչ վերաբերում է այն բանին, որ հանրությունն իր մաշկի վրա չի զգում փոփոխությունները, ապա նա նշեց, որ սոցիոլոգիական հարցումները պետք է ցույց տան` արդյո՞ք հասարակությունը զգում է այդ փոփոխությունները: «Բայց սպասելիքներ դեպի լավը, դեպի փոփոխությունները կան: Առանձին տեղերում մենք ունենք դրական ցուցանիշներ: Վստահ եմ` եթե բարեփոխումները շարունակվեն, հասարակությունը նույնպես իր մաշկի վրա կզգա և մասնակիցը կդառնա այդ բարեփոխումներին»,- հայտարարեց Մինասյանը: