կարևոր
4126 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 15:47
Քաղաքական

Չարչյանի եզրակացությունը «հաց բերողի» մահվան հետ ընդհանրապես առնչություն չունի, իսկ սրանք փորձում են ներկայացնել գունագեղ ձևով․ Արծվիկ Մինասյան

Այս էմոցիոնալ ֆոնի վրա փորձում են ներկայացնել, թե իբր բանակում տեղի է ունեցել ինչպիսի բաներ։ Սխալներ և թերություններ եղել են, ոչ ոք չի հերքում, ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ հրամանատար այլ անձիք։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀԱԺ «Հայաստան» խմբակցության պատգաամավոր Արծվիկ Մինասյանը։

«Երեկ էլ հենց ՔՊ-ական պատգամավորները իրենց ելույթներով էին այդ գիծը վերցրել, որ ամեն ինչ բարդեն նախկինների վրա։Ակնհայտորեն ապսուրդ իրավիճակ, այսօր բերել են, բանակը հասցրել են այս վիճակի ու խոսում են, իբր 2008-2009թթ․ այդ հափշտակած գումարների հետևանք՝ իրենց ձևակերպումով, դա ապսուրդ է։ Երբ իրենց դավաճանական գործողությունների հետևանքով բանակի զինվորը հայտնվել է այս վիճակում։ Ես չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, ի վերջո դա մեր անվտանգության հարցն է և կապ չունի ընդդիմություն ես, դիմություն ես, պարտավոր ես այդ հարցերը լուծել, պահանջով կլինի, առարկայական քայլերով կլինի»,- ասաց նա։

Անարդառանալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքին պատգամավորը նշեց, որ պարոն Չարչյանին մեղադրում են, թե իբր ինքը ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, որն է այդ կեղծ եզրակացությունը, երբ-որ այդ եզրակացությունը Չարչյանի նեղ մասնագիտական ուղղվածությամբ է դրույթ պարունակում և ոչ էլ Չարչյանը որևէ ձևով առնչվում է այն կալանավորման հետ, որը տեղի է ունեցել հաց բերողի պարագայում․

«Նույնիսկ այս եզրակացությունը հիմք չի եղել կալանավորման համար։ Մահվան հետ կապված ընդհանրապես առնչություն չկա, իսկ սրանք փորձում են ներկայացնել գունագեղ ձևով, թե իբր Չարչյանը և մի շարք փորձագետներ տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն։ Որպեսզի եզրակացությունը լինի ակնհայտ կեղծ, նախ այնքան ակնառու պետք է լինի, որ այդ փաստաթղթերով այլ բան էր հիմանվորում, եթե ունեք 2 իրարամերժ եզրակացություններ, քրեական վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր համալիր փորձաքննություն նշանակել, որպեսզի այս հակասությունը վեր հաներ, հետևաբար ինչու չի արել, ինչու դատախազության, քնչական մարմինների հանցավոր վարքագիծը չեն  ուզում առաջ տանել, այլ բերում են, փորձում են բարդել պրոֆեսորների, բժիշկների վրա։ Սա կարևոր հարց է և այս հարցի պատասխանը այն մարդու վարքագծի մեջ է, ով այսօր ներկայացնում է դատախազությունը։ Ո՞վ է Աննա Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, օգնականը իրավական հարցերով, որը հայտնի է իր ապօրինի միջամտությամբ մի շարք  գործերով, հայտնի է նաև Արթուր Դավթյանի վարքագիծը այդ ուղղությամբ, հայտնի է  նաև նրան ներկայացվող հրապարակային մեղադրանքները, որը ինքը անգործություն է դրսևորել։ Այս շղթան բերում կապում ենք կարևոր բանի հետ Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական քողի տակ  քաղաքական հետապնդման գործիք է դարձել այսօր և բերել է այս գործերը, նպատակ ունենալով հանրությանը ցույց տալ հանցավոր կերպարների մի ամբողջություն»,- ասաց նա։