|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ ժամը 17-ի սահմաններում, Հորադիզի ուղղությամբ դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով զոհվել է ՊԲ զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Չնայած ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են, որ միջադեպի արդյունքում ընդամենը մի հոգի է վիրավորվել, սակայն ըստ հայկակական կողմի նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմամատ մեծ է:
ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը տեղեկացրեց, որ հայկական կողմից վիրավորներ չկան:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: