|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
24News-ը գրում է․
Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր:
Այս ամին 24News-ին պատմեց Մասիսի Ռաչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:
«Նա տան միակ տղան էր, մի քույր ունի: Տղային անձամբ եմ ճանաչել, լավ դաստիարակված, շփվող տղա էր, շատ ափսոս էր: Գյուղի համար պատրաստակամ էր, ինչ պետք լիներ, կհասներ, իրեն մեկ անգամ կոնֆլիկտի մեջ չեմ տեսել, երբեք վատ բան չեմ նկատել: Մահվան մանրամասներից տեղյակ չեմ, ամբողջ գյուղը ափսոսում է նրա մահվան համար։ Չեմ լսել, որ խնդիրներ ունենա ծառայության ժամանակ, հարազատներն էլ երբեք չեն բողոքել»,-մեկնաբանեց գյուղապետը: