կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-19 11:24
Տարածաշրջան

Այո\', մենք՝ հայերս, այս հողերուն վրա աչք ունինք. Հրանտ Դինք

Այո\', մենք՝ հայերս, այս հողերուն վրա աչք ունինք. Հրանտ Դինք

Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 8-րդ տարելիցը:

 

Նա իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց հանուն արդարության և Հայոց ցեղասպանության ճշմարտությունը թուրք ժողովրդին ներկայացնելու ուղղությամբ և չվարանեց իր կյանքով վճարել այդ նպատակն իրականացնելու համար:

 

Դինքն իր նպատակին հասավ, թե՝ ոչ, չենք կարող ասել, սակայն փաստն այն է, որ նրա մահով շատերը համարձակություն գտան բարձրաձայնելու իրենց հայ ինքնության մասին:

 

Իսկ նրա մահվան մասին կարելի է ասել՝ թիկունքին արձակված կրակոցը չսպանեց նրան, այլ միայն անմահացրեց: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Հրանտ Դինքի ելույթներից:

 

* * *

Հիմա Թուրքիո մեջ բոլոր այս շարժումները մեջտեղ հանեցին ինքնության հարց՝ ո՞վ է թուրքը: Քուրդը ըսավ՝ ես թուրք չեմ՝ քուրդ եմ: Ես ալ օր մը գացի Ուրֆայի մեջ, ինձի հարցում մը հարցված էր, որ «ամեն օր ձեր դասարանին մեջ, դպրոցներում մեջ «թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» կսեք, ամենօրվա ձեր ելույթը կունենաք, ի՞նչ կզգաք»: Ես ալ ըսի՝ ես շիտակ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ:

 

* * *

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը կսէ, որ «հայերուն մեկ կտոր քար իսկ չեմ տար»: Իր քարը թող իրեն մնա: Այո\', մենք՝ հայերս, այս հողերուն վրա աչք ունինք: Աչք ունինք, բայց չի կարծեք, որ պիտի գանք և այս հողերը շալկենք, տեղ մը պիտի տանինք: Մենք պիտի գանք այս հողերուն տակը պիտի մտնենք: Ահա, այդքան աչք ունինք այս հողերուն վրա:

 

* * *

Եթե ճանաչիք Հայոց ցեղասպանությունը, ինձի ի՞նչ օգուտ, դուք պիտի օգտվիք, դո\'ւք մարդ պիտի ըլլաք: Ես իմ պապերուս ցավը, իրականությունը կշալկեմ, հավիտյանս հավիտենից պատիվովս կտանիմ, բայց ձեզի~ ի՞նչ պիտի ըլլա: Եթե չի ճանաչեք, այսպես պիտի մնաք: Անգամ մը ևս պիտի գործեք: Հայերը ջարդեցիք, հիմա քուրդերը պիտի ջարդեք: Աս է իրականությունը:

 

* * *

Ես որևէ ազգի՝ ոչ ֆրանսացիներեն, ոչ գերմանացիներեն, ոչ ամերիկացիներեն Ցեղասպանության ճանաչման նկատմամբ աշխատանք չեմ տարած և չեմ տանիր, որովհետև իրենց երբե’ք չեմ վստահած, չեմ վստահիր ալ…:

 

* * *

Այո, երբեմն, մարդ եմ, կվախնամ: Դժվարություններ կապրիմ այդ երկրին մեջ: Երբեմն սպառնալիքները կհասնին ոչ թե իմ անձիս, այլ մինչև իմ ընտանիքիս: Այդ ատեն կվախնամ: Ես ունիմ իմ իրավունքը իմ հերոսությունը ընելու, բայց կ’րնա՞մ արդյոք զավակիս անունով ալ հերոսություն ընել: Երբեմն կմտածեմ՝ առնեմ զավակներդ, դուրս երթամ, բայց մինչև այսօր չգացի՝ մնացի: Տեսնենք՝ ասկե վերջ…:  

 

* * *

Եթե դուք կկարծեք, որ Թուրքիայի հասարակությունը իրականությունը գիտե և կուրանա, այդպես շարունակեցեք: Ո\'չ, իրականությունը չի գիտեր: Ինչ-որ գիտե, անիկա կպաշտպանե: Ուրեմն, ձերը՝ չեմ գիտեր, բայց իմ առաջին պարտականությունս անոնց իրականությունը գիտցնելն է: Այս ուղղությամբ կաշխատինք մենք Թուրքիո մեջ, ասոր համար ալ պետականությունը մեզի չի վարձատրեր: Այո\', երբեմն կվարձատրե՝ բանտարկելով, կամ դատապարտելով: