կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 03:03
Հասարակություն

ՀՀ նախագահը` ամենամեջբերվող քաղաքական գործիչ

ՀՀ նախագահը` ամենամեջբերվող քաղաքական գործիչ

ՀՀ նախագահը հայկական ԶԼՄ-ում ամենամեջբերվող քաղաքական գործիչների ցանկի առաջատարն է: Mediagid.am-ի դիտարկմամբ, հայկական ԶԼՄ-ում 2010-ի դեկտեմբերին մեջբերվածության ցուցանիշով հայ քաղաքական գործիչների հեղինակության վարկանիշի  առաջատարն, ըստ Mediagid.am-ի վարկածի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

 

All Media ընկերությունը նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

 

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման եւ համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրով, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։

 

mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ի կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։

 

Հեղինակության վարկանիշը ձեւավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների անունները: Դեկտեմբերին ագրեգատորում ինդեքսավորվել է 3398 հիշատակում 149 հայ քաղաքական գործչի մասին, ովքեր ընդգրկված են Mediagid.am-ի հեղինակության վարկանիշում:

 

«Մեջբերվածության վարկանիշը ցույց տվեց, որ հայկական ԶԼՄ-ների հիշատակումներով դեկտեմբերին քաղաքական գործիչների թվում առավել հանրաճանաչ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում (483 հիշատակում)»,- ասաց mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

 

Երկրի ղեկավարից հետո ոչ մեծ տարբերությամբ մեջբերվածության ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում հիշատակման թիվը տարբեր ԶԼՄ-ի նյութերում 441 է եղել:

 

Առավել հանրաճանաչ քաղաքական գործիչների եռյակը փակում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը (291 հիշատակում):

 

Mediagid.am-ի վարկածով՝ դեկտեմբերին մեջբերվածության ցուցանիշով առավել հանրաճանաչ քաղաքական գործիչների հնգյակում ընգրկվել են նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, որոնց հիշատակումների քանակը ագրեգատորում ինդեքսավորված նյութերում 129 եւ 120 է կազմել՝ համապատասխանաբար:

 

mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչեւ 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։ Կայքում տասներկու հայկական ԶԼՄ-ների նյութեր են տեղադրված, որոնց թվում են՝ Panarmenian.net-ը, Panorama-ն, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»-ն, ԱՌԿԱ-ն, «Արմենպրես»-ը։

 

All Media-ն հիմնադրվել է 2010-ին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: Ընկերության հետաքրքրությունների ոլորտում են նաեւ ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը: